Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Քաղաքական կուսակցությունները պիտի իրենց դիրքորոշումները հստակ հայտնեն»

«Քաղաքական կուսակցությունները պիտի իրենց դիրքորոշումները հստակ հայտնեն»
08.11.2012 | 16:50

«Իրատես de facto»-ի` «Հուշագրի վերաբերյալ տրամագծորեն տարբեր տեսակետներ են շրջանառվում. ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի միջև նոր հուշագրի ստորագրումից հետո նախորդ հուշագիրը ինքնաբերաբար արդեն անվավեր է` սա մեկ, և երկրորդ, որ փետրվարյան հուշագրի կողմերը չեն հայտարարել, որ այն անվավեր է: Իրավականորեն ո՞ր տեսակետն է ճիշտ»,- հարցին ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը մասնավորապես պատասխանեց.

-Դեգերումներն ապարդյուն են: Հուշագիրը իրավական փաստաթուղթ չէ, այլ քաղաքական: Ընդհանրապես քաղաքական ուժերի միջև ստորագրված փաստաթղթերը քաղաքական են և իրավական հետևանքներ չեն առաջացնում` սա մեկ, և երկրորդ` ես չեմ կարծում, որ դա հայոց հարցն է, և ամբողջ քաղաքական դաշտը պիտի վերլուծի ու որոշի` ուժի մե՞ջ է, թե՞ ուժի մեջ չէ հուշագիրը: Փաստն այն է, որ ժամանակին, երբ եղել է կոալիցիա, ստորագրվել է նման փաստաթուղթ, ընտրություններից հետո քաղաքական ուժերից մեկը կոալիցիայի մաս չի դարձել: Եթե այդ քաղաքական ուժը Սերժ Սարգսյանին աջակցելու ցանկություն ունի, պետք է հայտարարի, եթե չունի, անընդհատ ասել, թե հուշագիրն ուժի մեջ է, ու դու պիտի սատարես, տեղին չէ, պատասխանի տերը ԲՀԿ-ն է: Իրենք պետք է որոշեն, թե առաջիկա ընտրություններում ինչ դիրքորոշում են որդեգրում: Քաղաքական կուսակցությունները պիտի իրենց դիրքորոշումները հստակ հայտնեն: Կգա ժամանակը, և ԲՀԿ-ն այդ քայլը կանի: Իսկ ընդհանրապես նշեմ, որ մենք համոզված ենք, որ մեր թեկնածուն ունի հաղթելու բավարար ներուժ, և մեզ առանձնապես չի մտահոգում այլոց դիրքորոշումը, չժխտելով հանդերձ առավել լայն կոնսոլիդացման կարևորությունն այս հարցում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ` «Իրատես de facto»-ի վաղվա` նոյեմբերի 9-ի համարում։

Դիտվել է՝ 1372

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ